Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Երկու քարի արանքու՞մ

Երկու քարի արանքու՞մ
05.09.2017 | 00:06

Հայաստանյան քաղաքական կյանքը գաղջից վերածվում է դարչնագույնի: Չնայած չպետք է այդպես լիներ. մի քանի օրից մեկնարկելու են խորհրդարանի աշխատանքները, լրանալու է կառավարության մեկամյակը, տարածաշրջանում մաքոքային գործընթացների պակաս չկա, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները թևակոխել են քաղաքական պայքարի նոր փուլ, իսկ Ղարաբաղի հարցն ու նրա «շուրջ» զարգացումները միշտ են արդիական:


Ներքաղաքական օրակարգի միակ ինտրիգը (պետական հիմնարկներում «տեղակայված ռումբերի» մասին ահազանգերը հանած) 2018-ին վարչապետի ով լինելու հարցադրումն է, ինչը, ըստ մեզ, խիստ արհեստական է, որովհետև «ոզնուն» անգամ պարզ է, թե ով է լինելու: Չնայած, ոմանց կարծիքով, 2018-ի «ծխածածկույթում», «ուղեփակոցի գերանի նման» հայտնվել է Հայաստանի` ԵՄ-ի հետ նոյեմբերին կնքվելիք համաձայնագրի համլետյան ուրվականը` հավերժական հարցադրմամբ. «Լինե՞լ, թե՞ չլինել»: Սերժ Սարգսյանը հերթական անգամ ասում է` համաձայնագիրն անպայման կստորագրվի, որովհետև արդեն իսկ նախաստորագրվել է:
Ռուսաստանը լավագույնս ճանաչողներն ասում են` համաձայնագիրը կրկին կխոչընդոտվի, քանզի «մայր Ռուսիան», խանդի հողի վրա, Համլետից Օթելլոյի է վերածվել ու իր լրատվամիջոցներով անվերջ տարփողում է, որ Հայաստանն իրեն «դավաճանում» է, անվերջ մասնակցում է ՆԱՏՕ-ական զորավարժություններին և այն էլ, ոչ ավելի, ոչ պակաս, արևմտացած Վրաստանում, ինչը «խիստ անթույլատրելի» է: Մայր Ռուսաստանին ամենևին դուր չի գալիս, որ Հայաստանը մեղմիվ, իր ընդդիմության ձեռամբ (շատ բարձր է հնչում, իհարկե, սա, որովհետև Հայաստանը վաղուց չունի նման շքեղություն` ընդդիմություն). հասկացնում է, որ ժամանակն է դուրս գալու այդ անպտուղ, Հայաստանին ոչինչ չտվող ԵԱՏՄ-ից: Ձգենք պաուզան՝ մեր կողմից ավելացնելու, որ «պարապուրդի» ու անգործության, իսկ եթե առավել ստույգ` քաղաքական անբարոյության բալաստից խեղդվող ՀԱՊԿ-ի «խնդիրը», ինչպես միշտ, նույնպես արդիական է, որովհետև Ադրբեջանը շարունակում է կրակել Հայաստանի ուղղությամբ, իսկ հարգարժան ՀԱՊԿ-ից, որի քարտուղարը, ի դեպ, հայազգի է, ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն չկա:


Ընդ որում՝ սա Ռուսաստան-ՆԱՏՕ, իմա` ամերիկյան միակ «մարտադաշտը» չէ մեզանում: Գիտենք` ԱՄՆ-ը պատրաստ է ութ միլիարդի ներդրում կատարելու հայաստանյան էներգետիկ ոլորտում, սակայն առ այս պահը որևէ ներդրում Հայաստանի համար չբերած մեր մեկամյա կառավարությունը ոչ ձայն է հանում, ոչ ծպտուն: Բա պարոն Միլսն այդքանից հետո չասի` «Հայաստան, հիշիր քո ինքնիշխանությունը» (դե` ոչ բառացի):
Այո, ինչպես բոլորս, այնպես էլ պարոն Միլսը հասկանում է, որ օթելլոյացված Ռուսաստանը, որ շատ հաջող զենքի բիզնես է անում Ադրբեջանի հետ, որն էլ այդ զենքով կրակում է նրա ՀԱՊԿ-ական գործընկերոջ վրա, «թույլ չի տալիս» դիվերսիֆիկացնել հայաստանյան էներգետիկ ոլորտը և այնտեղ նոր խաղացող «ներմուծել»:
Հիմա ամփոփենք. որքան էլ հասկանալի է, թե ով է լինելու 2018-ի ՀՀ վարչապետը, ինչ վերադասավորումներ են տեղի ունենալու մինչ այդ արտաքին և ներքին քաղաքական դաշտերում, Հայաստանը բավականին անելիք ունի աշխարհում գրեթե բոլորի պարտքերը ներած, իսկ մեզնից մեր գույքը քերած Ռուսաստանի հետ «ռազմավարական» հարաբերությունների հարցում:
Հայաստանը պետք է կարողանա հաղթահարել ռուսական վետոն` այս անգամ ստորագրելով ԵՄ-ի հետ համաձայնագիրը, իսկ ութ միլիարդի (որպես Ոսկե հորթի) մասին խոսելն իսկ ավելորդ է:


Պետք է ամեն գնով գտնել այն «վերցնելու» ձևը:
Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը հրաժարվեց մասնակցելուց:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ